Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 145
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԱՍԽ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն ՀՀ կառավարության 2018թ սեպտեմբերի 06-ի թիվ 998-Ա որոշման և 2018թ նոյեմբերի 1-ին կնքված պետական գույքի նվիրաբերության թիվ ՆԲ-10 պայմանագրի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն գ Երասխ, Մաշտոցի  փողոց թիվ 10 շենք  հասցեում  գտնվող, 41738  քմ մակերեսով   շենքը և 68 քմ մակերեսով սանհանգույցը  (ընդհանուր 42418 քմ) և  նրա  զբաղեցրած  0,16442 հա  հողամասը սեփականության իրավունքով և 0,07968 հա հողամասը ընդհանուր բաժնային սեփականության  իրավունքով նվիրաբերել է Երասխ համայնքին։

        Ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով  և  համայնքի  ավագանու  կանոնակարգով.

ԱՐԱՐԱՏ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ Է

1.     Արարատ համայնքի  սեփականության  իրավունքով   պատկանող   գ Երասխ, Մաշտոցի  փողոց թիվ 10 շենք  հասցեում  գտնվող, 41738  քմ մակերեսով   շենքը և 68 քմ մակերեսով սանհանգույցը  (ընդհանուր 42418 քմ) և  նրա  զբաղեցրած  0,16442 հա  հողամասը սեփականության և 0,07968 հա հողամասը ընդհանուր բաժնային սեփականության անհատույց,  անժամկետ  օգտագործման  իրավունքով  տրամադրել  Հայաստանի  Հանրապետության  Արարատի  մարզի  «Արարատ  համայնքի  Երասխ գյուղի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:

2.    Հանձնարարել  մանկապարտեզի  տնօրենին՝   կատարել  նշված  անշարժ  գույքի   օգտագործման  իրավունքի  պետական  գրանցում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner