Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, (ծածկագիր՝ 03-015-0452-0029) գյուղատնտեսական նշանակության 0,132 հա մակերեսով խոտհարքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, (ծածկագիր՝ 03-015-0452-0029) գյուղատնտեսական նշանակության 0,132 հա մակերեսով խոտհարքը: 2.Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5 չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |