Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 249-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2025 թվականի N 249-Ա

ՄԱՍՅԱՑՈՏՆԻ ԹԵՄԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի  թիվ 179-Ա որոշումը և հաշվի առնելով «Հայ Առաքելական Եկեղեցի» Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Կոմունալ ծախսերը հոգալու նպատակով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» ԿԿ  Մասյացոտնի թեմին հատկացնել ֆինանսական աջակցություն՝ 600․000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով 2480100107390020 հաշվեհամարին։
2․Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ վճարումը կատարել համայնքի բյուջեի 08․5․1 «Հանգիստ, մշակույթ, կրոն» ծրագրի  4729 «Այլ նպատակներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner