Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 11-րդ կետով. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. 2025թ. մայիսի 16-ին անցկացնել մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և երիտասարդության բաժնի առաջին կարգի մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.2-20/, քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի առաջին կարգի մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.2-2/ և քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի երկրորդ կարգի մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.3-1/ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար։
2. Մրցույթի անցկացման մասին երկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել մարզպետի աշխատակազմին:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմին` ապահովել մրցույթի անցկացման հայտարարության հրապարակումը օրենքով սահմանված կարգով: