Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 2025 թվականի դեկտեմբերի 05-ին Արարատ համայնքում «ՔԵՓԻԹԼ ՕՖ ՍԹՈՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը,Արարատ համայնքի ավագանին որոշում է. Տալ նախնական համաձայնություն «ՔԵՓԻԹԼ ՕՖ ՍԹՈՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական տարածքում օգտակար հանածոյի/տրավերտինի/ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին: |