Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի, 35- րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով վարձակալի դիմունը իրեն վարձակալության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 14.83044 հա մակերեսով, իրեն վարձակալության իրավունքով պատկանող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասը չորս միավորի բաժանելու մասին դիմումը՝ (համաձայնագիր գրանցված սեղանամատյան թիվ 6220).
Որոշում եմ.
2025 թվականի դեկտեմբերի քսանհինգին 6220 ս.մ. համարով կազմված համաձայնագրի 1-ին կետում կատարել փոփոխություն, շարադրել հետևյալ բովանդակությամբ և կազմել համաձայնագիր:
Վարձակալին տրամադրել 151.83044 /մեկ հարյուր հիսունմեկ ամբողջ ութսուներեք հազար քառասունչորս հարյուր հազարերորդական/ հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողամաս, որն իր մեջ ներառում է 18.0 /տասնութ/ հա, 104.0 /մեկհարյուրչորս/ հա, 7.10001 /յոթ ամբողջ տաս հազար մեկ հարյուր հազարերորդական/ հա, 0.21931 /զրո ամբողջ քսանմեկ հազար իննհարյուր երեսուն մեկ հարյուր հազարերորդական/ հա, 6.83633 /վեց ամբողջ ոթսուն երեք հազար վեց հարյուր երեսուներեք հարյուր հազարերորդական/ հա, 0.67479 /զրո ամբողջ վաթսուն յոթ հազար չորս հարյուր յոթանասունինը հարյուր հազարերորդական/և 15.0 /տասնհինգ/ հա մակերեսով հողամաս համաձայն հատակագծի. համապատասխան վարձավճարի դիմաց, որը սահմանված է 01/03/2025 թվականիթիվ 400 պայմանագրի 5-րդկետով:
2․ Սույն համաձայնագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: