Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-12032025-03-0051 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 25-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինության և զբաղեցրած հողամասի օրինականացման և տնօրինման մասին» թիվ 330-Ա որոշման նախաբանում և 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը՝ «բնակելի կառուցապատման» բառակապակցության փոխարեն կարդալ «խառը կառուցապատման» բառակապակցությունը։
2․Նույն որոշման 3-րդ կետից հետո ավելացնել նոր կետ՝ «3․1 Վերը նշված հողամասի գործառնական նշանակությունը խառը կառուցապատումից փոփոխել` բնակելի կառուցապատման:»
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: