Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88-Ն որոշումներով, հիմք ընդունելով քաղաքացի Գերասիմ Ռուբենի Առաքելյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող, 0,0084հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու՝ բնակավայրերի բնակելի կառուցապատումից հասարակականի և հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեր միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, քաղաք Արարատ, Ս․ Շահումյան փողոց 29/1 հասցեում գտնվող 03-002-0025-0037 ծածկագիրը կրող 0.0084հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատումից փոփոխել հասարակական կառուցապատման:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: