Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.11.2006թ-ի թիվ 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` «Արարատ համայնքի Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի- 50կվտ/ժ, Արարատ բնակավայրի մշակույթի տան և մանկապարտեզի -50-ական կվտ/ժ, Պարույր Սևակ բնակավայրի մանկապարտեզի` 50 կվտ/ժ և Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզի` 50 կվտ/ժ ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագրի հայտը հաստատելու նպատակով`
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ, 38-րդ հոդվածի 7-րդ մասերի պահանջներով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով․ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն հաստատելու ` «Արարատ համայնքի Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի- 50կվտ/ժ, Արարատ բնակավայրի մշակույթի տան և մանկապարտեզի -50-ական կվտ/ժ, Պարույր Սևակ բնակավայրի մանկապարտեզի` 50 կվտ/ժ և Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզի` 50 կվտ/ժ ֆոտովոլտային կայանների տեղադրում» սուբվենցիոն ծրագրի հայտը։ |