Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի, Հայաստանի Հանրապետության <<Վարչատարածքային բաժանման մասին>> օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 1920 և 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշումների, ինչպես նաև առաջնորդվելով համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 114 որոշման 2-րդ կետ աղյուսակում 2-րդ մասի Գ- VII տողի որոշումների պահանջներով․
Որոշում եմ՝
1․Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի կադաստրային քարտեզի 03-019-0037-0004 ծածկագիրը կրող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի նպատակային և գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի:
2. Սույն որոշման 2-րդ կետով նշված հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական կոմիտեին կցելով այդ փոփոխությունները հաստատելու մասին համապատասխան սահմանված կարգով հաստատված պատճեները։
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: