Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի թիվ 7 հերթական նիստի «Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» N 136-Ա որոշումը,Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ 01 հերթական նիստի «Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները աճուրդ վաճառքով օտարելու մասին» թիվ 10-Ա որոշումը,հաշվի առնելով «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» սահմափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի մարտի 24-ին տրամադրված գնահատման վերաբերյալ եզրակացությունները, որոշում եմ՝
1.2026 թվականի մայիսի 05-ին ժամը 11:00-ին ներկայացնել աճուրդի՝ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ ավտոմեքենաները՝
Լոտ 1 - «GAZ 3102-583» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2008թ,պետհամարանիշ՝ 391 CS 61
Լոտ 2 - «CHEVROLET NIVA 212300-55» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2015թ,պետհամարանիշ՝ 024 CM 61
Լոտ 3 - «NISSAN SUNNY 1,5» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2012թ,պետհամարանիշ՝ 025 CM 61
Լոտ 4 - «VAZ21214-120-40» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2013թ,պետհամարանիշ՝ 377 CN 61
Լոտ 5 - « VAZ21214» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2008թ,պետհամարանիշ՝ 020 CM 61
Լոտ 6 - « VAZ21214-126-20» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2008թ,պետհամարանիշ՝ 075 DF 61
Լոտ 7 - « NISSAN SENTRA 1.8 » մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2014թ,պետհամարանիշ՝ 073 CN 61
Լոտ 8 - « GAZ-3102-801» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2008թ,պետհամարանիշ՝ 023 CM 61
2.Ավտոմեքենաների ուսումնասիրության համար սահմանել ժամանակահատված՝ յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրերին ժամը 14:00-ից մինչև 17:00-ն ,գտնվելու վայրը՝ Արարատ քաղաքի Շահումյան 65 հասցեում գտնվող «Արարատ համայնքի կոմունալ ծառայություն» ԲՀ-ի տարածքում:
3.Աճուրդային հանձնաժողովին՝ օրենքով սահմանված կարգով իրականացնել աճուրդային գործընթացը:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: