Այսօր: Երկուշաբթի, 25 Մայիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0538-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2026 թվականի N 0538-Ա

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՐԿՈՒ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Հրանուշ Ռոբերտի Սարգսյանի դիմումը, իրեն սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Արարատի մարզի, Արարատ համայնքի, ք.Արարատ բնակավայրի, Աղբյուր Սերոբի փողոց 12/1 և Աղբյուր Սերոբ փողոց 12/2  հասցեների անշարժ գույքերը միավորելու և միավորման արդյունքում առաջացած գույքային միավորին նոր հասցե տրամադրելու մասին և ելնելով հասցեի եզակիության սկզբունքից.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի Աղբյուր Սերոբի փողոց 12/1 հասցեն կրող, բնակավայրերի բնակելի  կառուցապատման 0.01219հա մակերեսով հողամասը և վրան առկա շինությունը /ծածկագիր 03-002-0019-0065/, և Աղբյուր Սերոբի փողոց 12/2 հասցեն կրող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.00274հա մակերեսով հողամասը /ծածկագիր 03-002-0019-0125/ միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:

2. Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ քաղաք Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց 12/1 հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03011TF6XRZA):

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner