Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի »7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Գագիկ Վարդանի Իշխանյանի   դիմումը. 
  ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 
1.Թույլատրել քաղաքացի՝ Գագիկ Վարդանի Իշխանյանին  սեփականության իրավունքով պատկանող , Արարատ համայնքի գյուղ Ավշար  բնակավայրի վարչական  տարածքում գտնվող 03-013-0501-0014 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0.1 հա մակերեսով վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել՝արդյունաբերական ,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական  նշանակությունը ՝գյուղատնտեսական արտադրականի,անասնագոմ կառուցելու նպատակով:  
2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից:  |