Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով քաղաքացի Գարեգին Սերյոժայի Լևոնյանի դիմումը՝ Երասխ բնակավայրի, Երևանյան խճուղի 28/1 հասցեում գտնվող շինույունների հողահատկացման հիմքերը վերականգնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, իսկ առկա շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը.
ՈՐՈՇՈՒՄԵՄ `
1.Վերականգնել Երասխ բնակավայրի Երևանյան խճուղի 28/1 հասցեում գտնվող, քաղաքացիներ Լիդա Վանուշի Լևոնյանի (ծնված 00․00․1948թ) Գարեգին Սերյոժայի Լևոնյանի (ծնված 10․04․1978թ) սեփականության իրավունքով պատկանող բնակելի շինության զբաղեցրած 0,08474հա մակերեսով հողատարածքի հողհատկացման հիմքերը` համաձայն կից հատակագծի:
2. 77.5քմ մակերեսով շինության՝ կառուցված մինչև 2001թ. մայիսի 15-ը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա 0,08474հա մակերեսով հողամասի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել այդ գույքը, որպես սեփական գույք տիրապետող քաղաքացիներ Լիդա Վանուշի Լևոնյանի և Գարեգին Սերյոժայի Լևոնյանի սեփականության իրավունքը:
3.Արարատ համայնքի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված շինություններին և զբաղեցրած հողամասին տրամադրել հասցե` Արարատ համայնք գ․Երասխ, Երևանյան խճուղի, 28/1 շինույուն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03999JPYHTHJ):
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: