Գևորգ Լիպարիտի Կարապետյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատ համայնքի գ. Արարատ բնակավայրում գտնվող հողամասում առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության կատարում է ինքնակամ շինարարական աշխատանքներ:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի, 305-րդ հոդվածի 1-ին պարբերության, «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով վարչական իրավախախտման առկայության փաստը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Գևորգ Լիպարիտի Կարապետյանին տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկի՝ 750․000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
2. Որոշումը հանձնել Գևորգ Լիպարիտի Կարապետյանին և առաջարկել տուգանքը վճարել տասնհինգ օրվա ընթացքում՝ 900425101111 գանձապետական հաշվեհամարին։