Այսօր: Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1512-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2025 թվականի N 1512-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԾԱԾԿԻ, ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ, ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2008թվականի հունիսի 10-ի <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Հերմինե Գագիկի Մուրադյանի դիմումը՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ, Վ․Սարգսյան փողոց, 18 հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակելի տան դրա զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,02675հա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը, սակայն չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փոստաթղթերը և հողհատկացման հիքերը, ինչպես նաև հաշվի առնելով որ  հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել քաղաքացիներ Հերմինե Գագիկի Մուրադյանի  (ծնված 30․09․1980թ.) Զոհրաբ Գագիկի Մուրադյանի  (ծնված 12․04․1982թ.), Գուրգեն Գագիկի Մուրադյանի  (ծնված 17․05․1986թ.) և Արմենուհի Գագիկի Մուրադյանի  (ծնված 29․11․1977թ.) սեփականության իրավունքը Արարատ համայնք, գյուղ  Արարատ, Վ․Սարգսյան փողոց,  18 տուն  հասցեում գտնվող բնակելի տան, ծածկի  /կառուցված 1960 թ-ին/ և դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված 0.02675հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված կից հատակագծի

2.Արարատ համայնքի Արարատ բնակավայրի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք գյուղ Արարատ, Վ․Սարգսյան փողոց, 18 բնակելի տուն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03022URU5EGW):
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner