Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվաի, Հայաստանի Հանրապետության<<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն ոշուման պահանջներով, հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով քաղաքացի Արտուշ Փանոսի Մինասյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Արարատ համայնք, Ավշար բնակավայրի Բարեկամության փողոց 16 հասցեի բնակելի կառուցապատման հողամասի վրա առկա, (սեփականության իրավունքի թիվ 2357339 վկայական) / 3․60 քմ պարիսպը համարել օրինական:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված շինության (3.60 քմ պարիսպ) նկատմամբ ճանաչել քաղաքացի Արտուշ Փանոսի Մինասյանի սեփականության իրավունքը:
3․ՀՀ կառավարության 18․05․2006թ․ թիվ 912-Ն որոշման 13-րդ կետով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
պարսպի օտարման գին սահմանել 3․60քմ x 725․4 դրամ = 26 10դրամ:
4.Քաղաքացի Արտուշ Փանոսի Մինասյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար վճարման ենթակա գումարը՝ ընդամենը 2610հհ դրամը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում համայնքապետարանի 900425106144 հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: