Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ գյուղի Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 4 հասցեի բնակիչ՝ Սերժիկ Կոլյայի Կիրակոսյանը իր զբաղեցրած բնակարանը իր վեց հոգուց բաղկացած ընտանիքին նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Արարատ Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 4 հասցեի բնակարանը հատկացվել է Սերժիկ Կոլյայի Կիրակոսյանի վեց հոգուց բաղկացած ընտանիքին,ինքը,կինը՝ Թամարա Պետրոսյան տղան՝ Նարեկ Սերժիկի Կիրակոսյան,հարսը՝ Նարինե Համազասպի Այվազյան,թոռները՝ Դավիթ Նարեկի Կիրակոսյան և Հայկ Նարեկի Կիրակոսյան, համայնքի ավագանին որոշում է.
1.Արարատ համայնքի Արարատ գյուղի Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 4 հասցեի բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝ Սերժիկ Կոլյայի Կիրակոսյանի վեց հոգուց բաղկացած ընտանիքին,ինքը,կինը՝ Թամարա Պետրոսյան տղան՝ Նարեկ Սերժիկի Կիրակոսյան,հարսը՝ Նարինե Համազասպի Այվազյան,թոռները՝ Դավիթ Նարեկի Կիրակոսյան և Հայկ Նարեկի Կիրակոսյան: 2.Համայնքի ղեկավարին՝ նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |