Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի գյուղ Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող,/ծածկագիր՝ 03-086-0300-0117 /գյուղատնտեսական նշանակության արոտավայր,այլ հողատեսքը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն մրցութային կարգով 10 տարի ժամկետով Արարատ համայնքի գ.Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող ծածկագիր՝/03-086-0300-0117/ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 150.38491 հա մակերեսով արոտավայր,այլ հողատեսքը վարձակալությամբ տրամադրելու: 2.Նշված հողատարածքների վարձավճարի մեկնարկային գին սահմանել 2000 ՀՀ դրամ 1հա-ի համար նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |