Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 3-րդ ենթակետերի, 56-րդ հոդվածի 5-րդ կետի և 97-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29,12,2011թ, թիվ 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութայն Վարչապետի 22,12,2009թ, թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 13․10․2022թ․N 2/փ-225 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1. Հաստատել Արարատ համայնքի /Արմաշ բնակավայրը/ ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-9 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարվող փոփոխությունները, ըստ որի քաղաքացի Բարսեղ Արշակի Բալասանյանին սեփականությանիրավունքով պատկանող 2,0 համակերեսով հողամասից 0,2327 հա հողամասի (կադաստրային ծածկագիր 03-019-0147-0046)վրա ինքնակամ կառուցված առևտրային տնտեսությունն օրինակացնելու համար, գյուղատնտեսական նպատակային նշանակությանվարելահողը փոփոխել և դասել արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարի աշխատակազմի համապատասխան մասնագետին.
ա/ հողերի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմվող հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն,
բ/ կատարվող փոփոխությունն արտացոլել համայնքի հերթապահ քարտեզում։
|
|