Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-015-0423-0113/համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.55535 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով համայնքի ավագանին որոշում է՝ 1.Աճուրդ-վաճառքով օտարել Արարատ համայնքի գ.Արարատ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0423-0113 կադաստրային ծածկագիրը կրող 0.55535 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 200000 ՀՀ դրամ,նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ-վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |