Այսօր: Երեքշաբթի, 23 Հունիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0627-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2026 թվականի N 0627-Ա

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, 620-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով, Արարատ համայնքի ավագանու 21 ապրիլի 2022 թվականի «Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար տարեկան վարձավճարի չափ սահմանելու մասին» թիվ 49 որոշումը և հիմք ընդունելով 23 դեկտեմբերի 2022թ հողամասի վարձակալության թիվ 6135 պայմանագիրը, 10 դեկտեմբերի 2025թվականի գույքային իրավունքի առուվաօառքի 6142 պայմանագիր

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1. Կատարել փոփոխություն 2022թ դեկտեմբերի  23-ին կնքված 10 hա հողամասի նկատմամբ թիվ 6135 վարձակալության պայմանագրում և կազմել համաձայնագիր
  2. Պայմանագրի I կետի 1. ենթակետում նշված՝ <<Համապատասխան վարձավճարի դիմաց նրա տիրապետման և օգտագործմանն է տրամադրում Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար գյուղում գտնվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 10 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը:  Հողամասի տրամադրման նպատակը ՝ գյուղգործնեություն:>> բառակապակցությունը փոխարինել <<Համապատասխան վարձավճարի դիմաց նրա տիրապետման և օգտագործմանն է տրամադրում Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար գյուղում գտնվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 5.64301 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը և 4.35699 հա արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական  նշանակության հողամաս: 4.35699 հա ողամասի տրամադրման նպատակը՝ ընդերքի օգտագործման համար:>> բառակապակցությունով:
  3. Պայմանագրի III կետի 5-րդ ենթակետում նշված՝ <<... Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է     /քսան հինգ հազար/ ՀՀ դրամ >> բառակապակցությունը փոխարինել  <<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է       դրամ, որից
  • 5.64301 հա հողամասի համար         /յոթ հազար երկու հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ
  • 4.35699 հա հողամասի համար     /վաթսունութ հազար յոթ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ />> բառակապակցությունով:

      4. Սույն համաձայնագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner