Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով,Արարատ համայնքի ավագանու Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի թիվ 03 հերթական նիստի «Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Գ.Լուսավորչի փողոց 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-013-0101-0028 կադաստրային ծածկագիրը կրող 0.10725 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 36-Ա, «Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0020-0044 կադաստրային ծածկագիրը կրող 0.14412 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 39-Ա, «Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0020-0042 կադաստրային ծածկագիրը կրող 0.13527 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 40-Ա,«Արարատ համայնքի Արարատ գյուղական բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0727-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0.00509 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 43-Ա որոշումները,ինչպես նաև Արարատի համայնքապետարանում 2025 թվականի ապրիլի 21-ին կայացած աճուրդի աճուրդային հանձնաժողովի որոշումը,որոշում եմ՝
1.Արարատի համայնքապետարանում 2025 թվականի ապրիլի 21-ին կայացած աճուրդը համարել կայացած:
2.Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Գ.Լուսավորչի փողոց 2/1 հասցեում գտնվող, 03-013-0101-0028 կադաստրային ծածկագիրը կրող 0․10725 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Աշոտ Համլետի Մարտիրոսյանին՝ 1608750/մեկ միլիոն վեց հարյուր ութ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամով:
3.Արարատ համայնքի Արարատ գյուղական բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-015-0727-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0․00509 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը վաճառել՝ Վարդան Վանուշի Եղիազարյանին՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամով:
4.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-042-0020-0042 կադաստրային ծածկագիրը կրող 0.13527 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը վաճառել՝ Կառլեն Արմենի Սարգսյանին ՝ 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով:
5.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-042-0020-0044 կադաստրային ծածկագիրը կրող 0.14412 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը վաճառել՝ Կառլեն Արմենի Սարգսյանին ՝ 550000 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով:
6.Առաջարկել՝աճուրդում հաղթող ճանաչված անձանց մասնակցության հայտի պահանջին համապատասխան,սահմանված ժամկետում օտարման գումարը վճարել համայնքի բյուջեի համապատասխան հաշվին և կնքել առուվաճառքի պայմանագիր:
7.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով: