Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի,«Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 02.06.2016 թվականի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով 10․07․2025 թվականի թիվ 3070 և 3071 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի, Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով քաղաքացի Արմինե Սամվելի Ավդալյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1.Տալ թույլտվություն առ այն, որ անչափահաս Ռոզա Հրաչի Թովմասյանը/ծնված 05․01․2010թ./ իր մոր՝ Արմինե Սամվելի Ավդալյանի համաձայնությամբ, համաձայն 10․07․2025 թվականի թիվ 3071 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ իրեն պատկանող ժառանգական գույքերը, այն է՝ VAZ 21140 մակնիշի 24 OU 768 պետական գրանցման համարանիշով և CHEVROLET NIVA 1.7 L մակնիշի 31 RT 331 պետական գրանցման համարանիշով ավտոմեքենաները, ՀՀ ՆԳՆ Արարատի մարզի ՀՔԲ-ում գրանցի և հաշվառի 10․07․2025 թվականի թիվ 3069 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ժառանգ հանդիսացող Արմինե Սամվելի Ավդալյանի անվամբ։
2․Տալ թույլտվություն առ այն, որ Արմինե Սամվելի Ավդալյանը իր անչափահաս դստեր Արփի Հրաչի Թովմասյանի /ծնված 28․04․2020թ./ անունից, համաձայն 10․07․2025 թվականի թիվ 3070 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ իրեն պատկանող ժառանգական գույքերը, այն է՝ VAZ 21140 մակնիշի 24 OU 768 պետական գրանցման համարանիշով և CHEVROLET NIVA 1.7 L մակնիշի 31 RT 331 պետական գրանցման համարանիշով ավտոմեքենաները, ՀՀ ՆԳՆ Արարատի մարզի ՀՔԲ-ում գրանցի և հաշվառի 10․07․2025 թվականի թիվ 3069 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ժառանգ հանդիսացող Արմինե Սամվելի Ավդալյանի անվամբ։
3․Տալ թույլտվություն առ այն, որ անչափահաս Ռոզա Հրաչի Թովմասյանը/ծնված 05․01․2010թ./ իր մոր՝ Արմինե Սամվելի Ավդալյանի համաձայնությամբ օտարի /վաճառի/ իրեն պատկանող վերոգրյալ ժառանգական գույքերը։
4․Տալ թույլտվություն առ այն, որ Արմինե Սամվելի Ավդալյանը իր անչափահաս դստեր Արփի Հրաչի Թովմասյանի /ծնված 28․04․2020թ./անունից օտարի
/վաճառի/ վերջինիս պատկանող վերոգրյալ ժառանգական գույքերը։