Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0029-0038 ծածկագիրը կրող հողամասից 0.01224 հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արարատ համայնքի վարչական տարածքի, քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, 03-002-0029-0038 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0.01224 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողատեսք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծերի։
2․ Առանձնացվող մասին՝ 0.01224 հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, Արարատ քաղաք, Մուրացանի փողոց 20/2 հողամաս /ծածկագիր՝ 03011GAYAS8R/:
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։