Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել օրակարգը հետևյալ քննարկվող հարցերով. 1.Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 31-ի թիվ 6 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին: 2․«ԼԱՆՋ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ի կողմից Լանջառ բնակավայրում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 3․«ԼԱՌՋ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ի կողմից Լանջառ բնակավայրում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 4․Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,88785հա արոտավայրի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ |