Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ, 37-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածի, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանութան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետությասն կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 962-Ն որոշման, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի թիվ 631-Ն որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետի ա/պարբերության պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով Արարատ համայնքի բնակչուհի Թեհմինե Աշոտի Խաչատրյանի՝ երեխայի նկատմամբ իրեն խնամակալ սահմանելու մասին դիմումը․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ `
1.Արարատ համայնքի բնակչուհի՝ Սոնա Արթուրի Առաքելյանին (ծնված 14․02․2019թ․, ծննդյան վկայական ԲԱ086166) հաշվառել որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա:
2․Արարատ համայնքի բնակչուհի Թեհմինե Աշոտի Խաչատրյանին սահմանել խնամակալ առանց ծնողական խնամքի մնացած Սոնա Արթուրի Առաքելյանի (ծնված 14․02․2019թ․) նկատմամբ՝ նրան խնամելու և դաստիրակելու, վերջինիս իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով։