Հաշվի առնելով, որ հանգուցյալ՝ Սեդա Խոսրովի Աղաջանյանին պատկանող շինությամբ ծանրաբեռնված հողամասի հողհատկացման հիմքերը չեն պահպանվել, ելնելով վերջինիս պահպանման և սպսարկման համար հողհատկացման անհրաժեշտությունից, ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16- րդ կետի պահանջներով, և հաշվի առնելով, որ շինության պահպանման և սպասարկման հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի՝ այդ թվում ինժեներոտրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արարատ համայնք, քաղաք Արարատ բնակավայրում գտնվող շինությամբ ծանրաբեռնված հողամասի հողհատկացման հիմքերը, դրա զբաղեցրած, պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 0․00300հա հողատարածքով համաձայն որոշմանը կից հատակագծի: 0․00300հա հողամասի նկատմամբ ճանաչել Խաչիկ Աշոտի Աղաջանյանի սեփականության իրավունքը:
2.Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.102005թ-ի ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն. պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կկատարվի վճարման անդորագիրը ներկայացնելու դեպքում:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: