Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով քաղաքացի Կարեն Հազարապետի Կարապետյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է․ 1․Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Արարատ համայնք գ․ Սուրենավան բնակավայր Բարեկամության 13 հասցեում գտնվող մշակույթի տան նկուղը 1(մեկ) տարի ժամկետով, ամսական 30․000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել Կարեն Հազարապետի Կարապետյանին։
2․Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո՝ պայմանագրի պայմանների անփոփոխ մնալու պարագայում, պայմանագիրը համարել երկարացված նույն պայմաններով այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից որևիցէ մեկը չի ներկայացրել պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու վերաբերյալ առաջարկություն։
3․Համայնքի ղեկավարին՝ կնքել վարձակալության պայմանագիր Կարեն Հազարապետի Կարապետյանի հետ։ |