Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով,Արարատ համայնքի ավագանու Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 09 հերթական նիստի «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Սպանդարյան 6/15 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0014-0129 կադաստրային ծածկագիրը կրող 0.00615 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 104-Ա, «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Արարատյան զանգված 20 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0050-0014 կադաստրային ծածկագիրը կրող 1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 111-Ա, «Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-013-0603-0003 կադաստրային ծածկագիրը կրող 0.2211 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 115-Ա,«Արարատ համայնքի Արարատ գյուղի Ա.Գրիբոյեդովի փողոց 1-ին նրբանցք 5/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0025-0121 կադաստրային ծածկագիրը կրող 0.11654 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 105-Ա,«Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի Արցախի փողոց 40/8 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-086-0028-0129 կադաստրային ծածկագիրը կրող 0.00745 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 108-Ա, «Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի 1-ին փողոց 1/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-078-0039-0018 կադաստրային ծածկագիրը կրող 0.18849 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 110-Ա որոշումները,ինչպես նաև Արարատի համայնքապետարանում 2025 թվականի նոյեմբերի 24-ին կայացած աճուրդի աճուրդային հանձնաժողովի որոշումը,որոշում եմ՝
1.Արարատի համայնքապետարանում 2025 թվականի նոյեմբերի 24-ին կայացած աճուրդը համարել կայացած:
2.Արարատ համայնքի Արարատ քաղաքի Սպանդարյան փողոց 6/15 հասցեում գտնվող, 03-002-0014-0129 կադաստրային ծածկագիրը կրող 0.00615 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Սարգիս Լյուդվիգի Մուրադյանին՝ 670000/վեց հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամով:
3.Արարատ համայնքի Արարատ քաղաքի Արարատյան զանգված 20 հողամաս հասցեում գտնվող, 03-002-0050-0014 կադաստրային ծածկագիրը կրող 1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»ՍՊԸ-ին ՝ 42800000/քառասուն երկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամով:
4.Արարատ համայնքի Արարատ գյուղի Ա.Գրիբոյեդովի փողոց 1-ին նրբանցք 5/1 հասցեում գտնվող, 03-002-0025-0121 կադաստրային ծածկագիրը կրող 0.11654 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը վաճառել՝Սերյոժա Սեդրակի Սարգսյանին՝ 4420000/չորս միլիոն չորս հարյուր քսան հազար/ ՀՀ դրամով:
5.Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-013-0603-0003 կադաստրային ծածկագիրը կրող 0.2211 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը վաճառել՝ «ՎԵԿՍ»ՍՊԸ-ին ՝ 1390000 /մեկ միլիոն երեք հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամով:
6.Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի Արցախի փողոց 40/8 հասցեում գտնվող, 03-086-0028-0129 կադաստրային ծածկագիրը կրող 0.00745 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Նվարդ Խանլարի Տերտերյանին՝ 200000/երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով:
7.Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի 1-ին փողոց 1/1 հասցեում գտնվող, 03-078-0039-0018 կադաստրային ծածկագիրը կրող 0.18849 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ «ԳՐԱՍԻԼՅԱՈՒՄ»ՍՊԸ-ին ՝1040000/մեկ միլիոն քառասուն հազար/ ՀՀ դրամով:
8.Առաջարկել՝աճուրդում հաղթող ճանաչված անձանց և կազմակերպություններին մասնակցության հայտի պահանջին համապատասխան,սահմանված ժամկետում օտարման գումարը վճարել համայնքի բյուջեի համապատասխան հաշվին և կնքել առուվաճառքի պայմանագիր:
9.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով: