Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն և 2002թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետության շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88-Ն որոշումներով, հիմք ընդունելով, որ անհրաժեշտություն է առաջացել համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0060-0002 ծածկագիրը կրող 0.0.04194հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու՝ բնակավայրերի խառը կառուցապատումից հասարակական կառուցապատման և հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեր միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 22/5 հասցեում գտնվող 03-002-0060-0002 ծածկագիրը կրող 0.04194հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու՝ բնակավայրերի Խառը կառուցապատման հողերից հասարակական կառուցապատման:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: