Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ և 66-րդ հոդվածի 4-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2026 թվականի հունիսի 19-ի <<ԵՐԱՍԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 03-042-0219-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 2 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 092-Ա որոշումը, ինչպես նաև քաղաքացի Աշոտ Արմենակի Մկրտչյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վարձակալության իրավունքով քաղաքացի Աշոտ Արմենակի Մկրտչյանին պատկանող 2 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը՝ ուղղակի վաճառքի կարգով, գնման նախապատվության իրավունքով օտարել նրան:
2.Հողամասի օտարման գին սահմանել ՊիՎիԷմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված հաշվետվության համաձայն գնահատված արժեքով՝ 9 820 000 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: