|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մարտի 2025 թվականի N 448-Լ |
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ, ԱՇԽԱՏԱԿԱՐԳՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1. Հաստատել` 1) աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ) խորհրդի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի. 2) ԱՌԿ խորհրդի աշխատակարգը, աղետների ռիսկի նվազեցմանը և արտակարգ իրավիճակներին արձագանքմանն ուղղված գործողությունները՝ համաձայն N 2 հավելվածի։ 2. Ուժը կորցրած ճանաչել Արարատ համայնքի ղեկավարի 2022 թվականի հունիսի 22-ի «Արարատ համայնքում աղետների ռիսկի կառավարման խորհրդի ստեղծման մասին» թիվ 585 որոշումը։ 3. Համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Բաղդասարյան՝ սույն որոշման 1-ին կետով ստեղծված ԱՌԿ խորհրդի կազմում ընդգրկված պաշտոններում զբաղեցրած կամ նոր նշանակված անձանց 5-օրյա ժամկետում ծանուցել սույն որոշման մասին: 4. Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|