Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 77
 

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄՍՈՒՐ- ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒԹԵՐՈՐԴ ԽՄԲԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 218-Ա, 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 4-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է`

1․ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից թույլատրել`
1) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել յոթերորդ խումբ։
2) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել ութերորդ խումբ։
2․ Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի «Արարատ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2025 թվականի համար հաստատելու մասին» N 218-Ա որոշման Հավելված 1-ում և Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 218-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 4-Ա որոշման Հավելված 2-ում ավելացնել դաստիարակի և դաստիարակի օգնականի 1-ական հաստիք՝ ըստ սահմանված դրույքաչափերի։
3․ Հաստատել՝
1) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը՝ համաձայն կից Հավելված 1-ի։
2) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը՝ համաձայն կից Հավելված 2-ի։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(668.68 Կբ)
(574.36 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner