Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով քաղաքացի Մհեր Կարենի աղեկյանի դիմումը՝ Արարատ քաղաքի, Ա․Գրիբոյեդովի փողոց, 31 հասցեում գտնվող բնակելի տան հողահատկացման հիմքերը վերականգնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, իսկ առկա շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը․
ՈՐՈՇՈՒՄԵՄ `
1.Վերականգնել Արարատ քաղաքի Ա․Գրիբոյեդովի փողոց, 31 հասցեում գտնվող քաղաքացիներ Ալվարդ Միշայի Գաբրիելյանին (ծնված՝ 12․04․1976թ․) և Մհեր Կարենի Աղեկյանին (ծնված՝ 24․05․1995թ․) սեփականության իրավունքով պատկանող 03-002-0009-0007 կադաստրային ծածկագիրը կրող հողատարածքի հողհատկացման հիմքերը` համաձայն կից հատակագծի:
2.Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի՝ չափագրողի կողմից ներկայացված մակերեսները 218․68քմ մակերեսով /կառուցված՝ 1970 և 2000թթ․/ շինությունների՝ կառուցված մինչև 2001թ. մայիսի 15-ը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա 0,07460հա մակերեսով հողամասի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել այդ գույքը Ալվարդ Միշայի Գաբրիելյանի և Մհեր Կարենի Աղեկյանի սեփականության իրավունքը:
3.Արարատ համայնքի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված բնակելի տանը և զբաղեցրած հողամասին տրամադրել հասցե` Արարատ համայնք ք.Արարատ, Ա․Գրիբոյեդովի փողոց, 31 բնակելի տուն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03011TEKBUGU):
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: