Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 6-ին Արարատ համայնքում «ՔԱՐԱՊԱՐ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը,Արարատ համայնքի ավագանին որոշում է. Տալ նախնական համաձայնություն «ՔԱՐԱՊԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Ուրցի քվարցիտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին: |