Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Մյասնիկ Իսայելյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել քաղաքացի՝ Մյասնիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Ուրցալանջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-094-0138-0011 կադաստրային ծածկագիրը կրող 0.04 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել՝գյուղատնտեսական արտադրական հողատեսքի՝ անասնաշենք կառուցման համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային նշանակությունները փոփոխված է համարվում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |