Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի օգոստոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի եվ փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և /կամ/ վերադարձի կարգը սահմանելու մասին» 920-Ն որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով Արարատ համայնքի Արարատ քաղաքի բնակչուհի Խաթուն Խաչատրյանի դիմումը. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Խաթուն Խաչատրյանին պատկանող Արարատ գյուղի, Մ. Գորգիսյան փողոց 10, բնակելի կառուցապատման հողամասի (ծածկագիր 03-015-0003-0010) համար ավել վճարված գումարը՝ 14698 (տասնչորս հազար վեց հարյուր իննսունութ) ՀՀ դրամ՝ 900425004257 հաշվեհամարից փոխանցել 220391281734000 հաշվեհամարին։
2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ տալ համապատասխան ձևակերպումը։