Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005թվականի հոկտեմբերի 04-ի ընդունված ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով քաղաքացի Վարդան սերգեյի Ազատյանի դիմումը՝ Արարատ քաղաքի, Շահումյան փողոց, 1-ին նրբանցքի, տուն 9/3 հասցեում գտնվող բնակելի տան հողահատկացման հիմքերը վերականգնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի » 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, իսկ առկա շինությունը կառուցվել է մինչև 2001թվականի մայիսի 15-ը և հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության վկայագիրը /տրված քաղաքային խորհրդի գործկոմի 29.08.1997թ. թիվ 283 որոշման հիման վրա/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1.Վերականգնել Արարատ քաղաքի Շահումյան փողոց 1-ին նրբանցք տուն 9/3 հասցեում գտնվող, քաղաքացի Վարդան Սերգեյի Ազատյանին (ծնված 30.10.1956թ.), սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան /կառուցված 1935թ./ զբաղեցրած 0,00863հա մակերեսով հողատարածքի հողհատկացման հիմքերը՝ համաձայն կից հատակագծի:
2.56․5քմ ներքին մակերեսով շինության՝ կառուցված մինչև 2001թ. մայիսի 15-ը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա 0,00863հա մակերեսով հողամասի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել այդ գույքը, որպես սեփական գույք տրիապետող քաղաքացի Վարդան Սերգեյի Ազատյանի սեփականության իրավունքը:
3.Արարատ համայնքի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված բնակելի տանը և զբաղեցրած հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք ք.Արարատ, Շահումյան փողոց, 1-ին նրբանցք տուն 9/3 (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03011JGWZFVB)։
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: