Ղեկավարվելով 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Բագրատ Մաթևոսյանի դիմումը՝ Արարատ համայնք, գ.Զանգակատուն, Պ․Սևակի 2-րդ փողոց տուն 5 հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շինությունների, դրանց զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,42153հա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը, օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար հատկացված 0,015հա հողամասը, հատկացվածից ավել օգտագործվող 0,40653հա մակերեսով հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, իսկ հողատարածքի վրա առկա շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել քաղաքացի Բագրատ Թելմանի Մաթևոսյանի /ծնված 1959թ./սեփականության իրավունքը Արարատ համայնք, գ.Զանգակատուն, Պ․Սևակի 2-րդ փողոց տուն 5 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինությունների /կառուցված 1982,1985,1989, և 1998թթ-ին/ և կառուցման և սպասարկման համար հատկացված 0,015հա մակերեսով հողամասի ու կից ավել օգտագործվող 0,40653հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, անհատույց տրամադրվող, սահմանազատված հողամասի նկատմամբ՝ համաձայն կից հատակագծի;
2.Արարատ համայնքի գ. Զանգակատուն բնակավայրի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված անշարժ գույքին տրամադրել հասցե Արարատ համայնքի, գ.Զանգակատուն, Պ․Սևակի 2-րդ փողոց, տուն 5 (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03062X6MHBA4:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: