Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով որ անշարժ գույքին նախկինում տրամադրվել է Արարատ համայնք, գյուղ Արարատ, Նոր թաղամաս 10 հասցեն և քանի որ անշարժ գույքի վերահասցեավորման համար հիմք են հանդիսանում որոշակի տարածքում նախկինում հասցեավորված օբյեկտների հասցեավորումը սույն կարգի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով անշարժ գույքի հասցեավորման կանոնակարգումը /վերահասցեավորումը/․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Համայնք Արարատ, գյուղ Արարատ բնակավայրում գտնվող՝ քաղաքացի Քրիստինե Վահանի Գեղագուլյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 03-015-0006-0009 կադաստրային ծածկագիրը կրող, 0․18հա մակերեսով բնակելի տանը նախկինում սխալմամբ տրված՝ Նոր թաղամաս 10 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ, Ս․Շահումյան փողոց, 6 բնակելի տուն հասցեն (հասցե տրամադրելու մասին ծածկագիր` 0302225AFVAL):
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: