Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ գյուղի Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 8 հասցեի բնակիչ՝ Էդիկ Ավետիսի Ասատրյանը իր զբաղեցրած բնակարանը իր երեք հոգուց բաղկացած ընտանիքին նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Արարատ Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 8 հասցեի բնակարանը հատկացվել է Էդիկ Ավետիսի Ասատրյանի երեք հոգուց բաղկացած ընտանիքին,ինքը, կինը՝ Սեդա Պարգևի Սաֆարյան և տղան՝ Ռուբիկ Էդիկի Ասատրյան, համայնքի ավագանին որոշում է.
1.Արարատ համայնքի Արարատ գյուղի Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 8 հասցեի բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝ Էդիկ Ավետիսի Ասատրյանի երեք հոգուց բաղկացած ընտանիքին,ինքը, կինը՝ Սեդա Պարգևի Սաֆարյան և տղան՝ Ռուբիկ Էդիկի Ասատրյան: 2.Համայնքի ղեկավարին՝ նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |