Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն և 2002թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետության շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88-Ն որոշումներով, հիմք ընդունելով քաղաքացի Վահան Սահակի Կիրակոսյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող, 0․01292հա մակերեսով հողամասի և վրան առկա շինությունների գործառնական նշանակությունը փոփոխելու՝ հասարակականի հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեր միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար.
1.Արարատ քաղաքի Ս․Շահումյան փողոց 25/9 հասցեում գտնվող, քաղաքացի Վահան Սահակի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 03-002-0031-0026 ծածկագիր կրող, հողամասում բնակելի նշանակության շինությունների գործառնական նշանակությունը առանց նախագծային փոփոխության փոփոխել և դարձնել հասարակական:
2.Վերոնշյալ շինության զբաղեցրած 0.01292հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման հողամասից ՝ հասարակականի:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: