Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Նոյակերտ, Գ․Չաուշի փողոց 60 և գյուղ Նոյակերտ, Գ․Չաուշի փողոց 62 հասցեները կրող անշարժ գույքերի սեփականատեր Արթուր Իշխանի Իվանյանի դիմումը՝ դրանք միավորելու և հասցե տրամադրելու վերաբերյալ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Քաղաքացի Արթուր Իշխանի Իվանյանի սեփականությունը հանդիսացող (կադաստրային ծածկագիր՝ 03-066-0008-0017 և 03-066-0008-0016) Արարատ համայնք, գ․ Նոյակերտ, Գ․Չաուշի փողոց 60 և գ․ Նոյակերտ, Գ․Չաուշի փողոց 62 հասցեները կրող անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:
2.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել` համայնք Արարատ, Նոյակերտ, Գ․Չաուշի փողոց, 60-62 բնակելի տուն/ հասցեի որոշման ծածկագիր՝ 03022RCB3JBH/:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: