Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-19022025-03-0154 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 27-ի «ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ, ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 99-Ա որոշման վերնագրում և 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը՝ <<բնակելի տան>> բառակապակցության փոխարեն կարդալ «ավտոտնակի» բառակապակցությունը, 3-րդ կետում <<բնակելի տանը>> բառակապակցության փոխարեն կարդալ «ավտոտնակի և օժանդակ շինությունների» բառակապակցությունը։
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: