|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 դեկտեմբերի 2024 թվականի N 3062-Ա |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ 3․1 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով 20 դեկտեմբերի 2024 թվականի Արարատ համայնքի ավագանու թիվ 260-Ա որոշումը, «Արարատ» ջրօգտագործողների ընկերության տնօրենի գրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Մինչև 2029 թվականի դեկտեմբերի 20-ը երկարաձգել 18․08․2023 թվականի թիվ 3501 և 3502 անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի ժամկետները։ 2․18․08․2023 թվականի թիվ 3501 և 3502 անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի 3․1 կետում կատարել փոփոխություն՝ հանելով «ներառյալ հարկը» բառակապակցությունը․ 1) թիվ 3501 պայմանագրի 3․1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «3․1 Վարձավճարի չափը կազմում է ամսեկան 115000 / մեկ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, որը վարձակալը պարտավոր է փոխանցել վարձատուի հաշվին մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20 /քսանը/»։ 2) թիվ 3502 պայմանագրի 3․1 կետը հետևյալ խմբագրությամբ․ «3․1 Վարձավճարի չափը կազմում է ամսեկան 445000 /չորս հարյուր քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ, որը վարձակալը պարտավոր է փոխանցել վարձատուի հաշվին մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20 /քսանը/»։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|