01.01.2023 թ. դրությամբ Տաթևիկ Ավագի Դավթյանը /ՀԾՀ՝ 7101810926, գ. Ավշար, Գրիգորի փ., տուն 9/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցների գույքահարկի մասով ունի 378.159 /երեք հարյուր յոթանասունութ հազար մեկ հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 308.325 /երեք հարյուր ութ հազար երեք հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 69.834 /վաթսունինը հազար ութ հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ 240-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Քաղաքացի Տաթևիկ Ավագի Դավթյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /900425106029/ գանձել 378.159 /երեք հարյուր յոթանասունութ հազար մեկ հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ, որից 69.834 /վաթսունինը հազար ութ հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ, որպես պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2/երկու/ ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետոեւթյան ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: