Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներովևհիմք ընդունելով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հ․Ֆարամազյանի դիմումը․ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությանը օգտագործման իրավունքով 5 (հինգ) տարի ժամկետով տրամադրել Արարատ համայնքի ք․Արարատ և գ․Ավշար բնակավայրերի վարչական տարածքում գտնվող թվով 40 (քառասուն) հենասյուն՝ կապի օպտիկամանրաթելային մալուխների վերգետնյա եղանակով մոնտաժման նպատակով։ 2.«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությանը Արարատ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում տրամադրված յուրաքանչյուր հենասյան օգտագործման համար սահմանել ամսական 400 (չորս հարյուր) ՀՀ դրամ վարձավճար։ 3.Համայնքի ղեկավարին՝ կնքել հենասյուների օգտագործման իրավունքի տրամադրման պայմանագրեր։ |