Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025թվականի հոկտեմբերի 30-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 27-Ն հրամանով հաստատված հավելվածի 15-րդ կետով. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. 2026թ. փետրվարի 17-ին անցկացնել մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի առաջին կարգի մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3․2-1/, աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի առաջին կարգի մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3․2-4/, աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առողջապահության բաժնի առաջին կարգի մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3․2-20/, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության առաջին կարգի մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3․2-22/ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար։
2. Մրցույթի անցկացման մասին երկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել մարզպետի աշխատակազմին:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմին` ապահովել մրցույթի անցկացման հայտարարության հրապարակումը օրենքով սահմանված կարգով: