Այսօր: Շաբաթ, 31 Մայիսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 772-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2025 թվականի N 772-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.01.2025թ. դրությամբ «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ն / ՀՎՀՀ՝ 00860613, ք. Երևան, Գյուլիքեխվյան փ., 14/ Արարատ համայնքի գ.Պարյուր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-078-0132-0003/, անհատույց օգտագործման իրավունքով իրեն պատկանող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի համար համայնքային բյուջեի նկատմամբ ունի՝ 19751178/տասնինը միլիոն յոթ հարյուր հիսունմեկ հազար հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ  16698911/տասվեց միլիոն վեց հարյուր իննսունութ հազար ինը հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 3052267/երեք միլիոն հիսուներկու հազար երոկւ հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամորը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1.  «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425003952/ գանձել 3183383919751178/տասնինը միլիոն յոթ հարյուր հիսունմեկ հազար հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար, որից՝ 3052267/երեք միլիոն հիսուներկու հազար երոկւ հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2. Սույն  որոշումը  կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ  համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:                                        

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության  ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց  հետո եռամսյա ժամկետում:   
4. Սույն  որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ  համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner